Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինսկը միգրացիոն ճգնաժամից դուրս գալու ելք է առաջարկել ԵՄ-ին

10:06, ուրբաթ, 12 նոյեմբերի, 2021 թ.
Մինսկը միգրացիոն ճգնաժամից դուրս գալու ելք է առաջարկել ԵՄ-ին

ԵՄ-ի ու Բելառուսի միջև բանակցությունները կօգնեին հաղթահարելու միգրացիոն ճգնաժամը, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Օլգա Չուպրիսը, փոխանցում է РИА Новости-ն:

«Անհրաժեշտ է, որ Լեհաստանի, Լիտվայի, ինչպես նաև ԵՄ այլ պետությունների ղեկավարները երկխոսություն սկսեն Բելառուսի ղեկավարության հետ՝ ճանապարհային քարտեզի մշակման նպատակով՝ թույլ չտալու համար սցենարի վատթարացում»,- ասել է նա:

Չուպրիսի խոսքով՝ ճանապարհային քարտեզը թույլ կտար միավորել ջանքերը՝ ներգաղթյալներին օգնելու հարցում: Բացի այդ, գործընթացին պետք է ներգրավվեն ՄԱԿ-ի՝ մարդու իրավուքնների ու փասխտականների հարցերով հանձնակատարները:

4195 | 0
Facebook