Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը և Ուկրաինան ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ստորագրել

10:06, հինգշաբթի, 11 նոյեմբերի, 2021 թ.
ԱՄՆ-ը և Ուկրաինան ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ստորագրել

ԱՄՆ-ը մտադիր է շարունակել պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ Կիևին աջակցելու համար, ասվում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ։ Թարմացված փաստաթուղթը ստորագրվել է ուկրաինական պատվիրակության՝ Վաշինգթոն կատարած այցի ժամանակ։
     «Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Ուկրաինայի ջանքերին՝ հակազդելու Ռուսաստանի ագրեսիային: Փաստաթուղթը վերահաստատում է Միացյալ Նահանգների հավատարմությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասված է տեքստում:

7103 | 0
Facebook