Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում բացվել է առաջին ուղղափառ եկեղեցին

19:24, չորեքշաբթի, 10 նոյեմբերի, 2021 թ.
Արցախում բացվել է առաջին ուղղափառ եկեղեցին

Արցախում՝ Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական քաղաքի տարածքում, բացվել է առաջին ուղղափառ եկեղեցին, հայտնում է TASS-ի թղթակիցը։

Արարողությանը ներկա են եղել Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը և ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Գենադի Անաշկինը։

«Ցավոք, Ղարաբաղում ռուսական եկեղեցիներ չեն պահպանվել։ Խորհրդային տարիներին բոլորը ավերվել են բոլշևիկների կողմից, և Քրիստոսի Սուրբ Ծննդի պատվին բացված այս ռուս ուղղափառ եկեղեցին սուրբ, պատմական նշանակություն է ձեռք բերում»,- ասել է Ստեփանակերտի ռուսական համայնքի նախագահ Ալեքսանդր Բոդրովը։ Տաճարի բացումից հետո այնտեղ հնչել է առաջին աղոթքը։

6227 | 0
Facebook