Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գարեգին Բաղրամյանը՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների փոփոխման վերաբերյալ

11:42, չորեքշաբթի, 10 նոյեմբերի, 2021 թ.
Գարեգին Բաղրամյանը՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների փոփոխման վերաբերյալ

«Սպառողների համար սակագինը հունվարի 1-ից, կարող եմ ասել, որ միանշանակ չի փոխվի, որովհետև արդեն բոլոր ժամկետներն անցել են»,- այսօր, ԱԺ ճեպազրույցում, ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ ռուսական կողմի հետ սահմանին գնի հարցով բանակցությունները շարունակվում են:

«Էլեկտրաէներգիայի մասով դեռ քննարկումներ են ընթանում: Երբ հանձնաժողովը վերջնական հաշվեկշիռներ ստանա, նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին կհայտնի: Էլեկտրաէներգիայի սակագինը կախված է նաև նրանից, թե սահմանին գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ինչպես կավարտվեն»,- նշեց պաշտոնյան:

5120 | 0
Facebook