Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

2022-ի հունվարի 1-ից սպառողների համար ջրի սակագինը կփոխվի

11:24, չորեքշաբթի, 10 նոյեմբերի, 2021 թ.
2022-ի հունվարի 1-ից սպառողների համար ջրի սակագինը կփոխվի

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ Հայաստանում 2022-ի հունվարի 1-ից նախատեսվում է սպառողների համար փոփոխել ջրի սակագինը․ «Քննարկվում է ներկայիս 180 դրամի փոխարեն առաջիկա 10 տարվա համար կայուն գին՝ 200 դրամ սահմանելու տարբերակը, իսկ սոցիալապես անապահով խմբի սպառողների համար ջրի սակագինը նախատեսվում է չփոփոխել»,-ասաց նա՝ հավելելով, որ այս հարցով հանձնաժողովի նիստը կկայանա նոյեմբերի վերջին:

Անդրադառնալով ընկերությունում մոնիթորինգի արդյունքներին՝ ՀԾԿՀ նախագահն ասաց․ «Մոնիթորինգի արդյունքներն արդեն ամփոփել են: Երեկ արձանագրությունն ուղարկվել է ընկերությանը: Շուրջ 2 մլն ջրի ծավալի ավելացում կլինի: Մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել են որոշակի խախտումներ: Կավելացվի փաստացի ծավալը»։

6774 | 0
Facebook