Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելը ներկայացրել է աշխարհում առաջին անօդաչու էլեկտրական ուղղաթիռը

23:30, երեքշաբթի, 09 նոյեմբերի, 2021 թ.
Իսրայելը ներկայացրել է աշխարհում առաջին անօդաչու էլեկտրական ուղղաթիռը

Իսրայելական Steadicopter ընկերության մասնագետները ներկայացրել են իրենց նորարարությունը` աշխարհում առաջին էլեկտրական անօդաչու Black Eagle 50 Electric ուղղաթիռը, որը նախատեսված է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նպատակներով օգտագործելու համար, հայտնում է Defense Blog-ը։

Ուղղաթիռը կարող է օգտագործվել որոնողափրկարարական աշխատանքների համար, կիբեռնետիկայի բնագավառում, հետախուզության, ինչպես նաև գազի և նավթային հենակետերի հետազոտման և նավատորմի գործողությունների ժամանակ: Առավելագույն 50 կգ թռիչքային քաշի պարագայում ուղղաթիռի թույլատրելի բեռն առնվազն 30 կգ է:

Ինքնաթիռը կարող է անընդհատ օդում լինել մինչև 2 ժամ և հագեցած է կրկնակի էլեկտրական շարժիչով, ինչը դարձնում է դրա օգտագործումը էժան և վնասակար արտանետումներ չի արտանետում մթնոլորտ։

11171 | 0
Facebook