Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մուրադովը հատուկ առաքելությամբ գալիս է Հայաստան. «Հրապարակ»

09:24, երեքշաբթի, 09 նոյեմբերի, 2021 թ.
Մուրադովը հատուկ առաքելությամբ գալիս է Հայաստան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեկ տարի առաջ ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթի համաձայն, նոյեմբերի 9-ին ռուս խաղաղապահների բրիգադը ստանձնեց Արցախի Հանրապետության պաշտպանությունը:

Խաղաղապահներն Արցախ մուտք գործելու մեկամյակի կապակցությամբ որոշել են մեծ միջոցառում կազմակերպել, ՌԴ ՊՆ-ն մոտ 200 մեդալ է թողարկել, որոնք իր հետ կբերի ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը և կհանձնի «աչքի ընկած խաղաղապահներին»։

Նա այսօր կժամանի Հայաստան, իսկ վաղն առավոտյան կուղեւորվի Արցախ, որտեղ նոյեմբերի 10-ին տեղի կունենա մեդալների հանձնման արարողությունը։

6965 | 0
Facebook