Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ադրբեջանի ԱԳՆ

13:12, երկուշաբթի, 08 նոյեմբերի, 2021 թ.
Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և կարևոր է համարում 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի ԱԳՆ-ը, փոխանցում է ТАСС-ը: «Իր տարածքների «օկուպացիայի» գործոնի վերացմամբ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության պահպանմամբ»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության տեքստում:

4842 | 0
Facebook