Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը կքննարկվի վաղը

12:12, երկուշաբթի, 08 նոյեմբերի, 2021 թ.
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը կքննարկվի վաղը

Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում տեղի կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առաջին ընթերցումը: Այս մասին հայտնում է Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը:

Օրինագիծն ունի հիմնական երեք դրույթ:

1-ին. Օսմանյան կայսրության և դրան հարակից տարածքներում 1915-1923թթ. ընթացքում հայության ջարդերի պաշտոնական որակում՝ որպես ցեղասպանություն:

2-րդ. ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության զոհերի ամենամյա ոգեկոչում:

3-րդ. Հայոց ցեղասպանության և դրան առնչվող մարդու իրավունքների ժամանակակից խախտումների ու պատերազմական հանցագործությունների վերաբերյալ կրթության և հանրային տեղեկացվածության խթանում։

7054 | 0
Facebook