Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ջո Բայդենի վերաբերմունքը Հայաստանի համար կարող է լինել կարևոր քաղաքական կապիտալ». Արման Բաբաջանյան

13:12, շաբաթ, 06 նոյեմբերի, 2021 թ.
«Ջո Բայդենի վերաբերմունքը Հայաստանի համար կարող է լինել կարևոր քաղաքական կապիտալ». Արման Բաբաջանյան

Նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Դեկտեմբերի 9-10-ին Վաշինգթոնում կայանալիք ժողովրդավարության համաժողովին մասնակցելու համար ԱՄՆ կառավարությունը հրավեր է հղել Հայաստանին, իսկ Թուրքիային ու Ադրբեջանին՝ ոչ: Դեռևս պարզ չէ, թե ինչ մակարդակով կմասնակցի Հայաստանը, սակայն անկասկած է, որ ԱՄՆ կառավարության և անձամբ նախագահ Ջո Բայդենի վերաբերմունքը Հայաստանի համար կարող է լինել կարևոր քաղաքական կապիտալ:
     Միաժամանակ, պետք է առաջնորդվել ոչ միայն օլիմպիական սկզբունքով՝ կարևորը մասնակցությունն է, այլ պատրաստել որակապես նշանակալի ուղերձ, որը կշոշափի ոչ միայն հայկական պետականության անվտանգության ու զարգացման հարցերը՝ ներառյալ արցախյան հարցը, այդ լայն գործում ժողովրդավարության գործոնի առավելագույն շեշտադրումով, այլ նաև փորձել տեղավորել այդ հարցերը միջազգային անվտանգության լայն համատեքստում:
     Այդ իմաստով շատ կարևոր է, որպեսզի Երևանը ապահովի համաժողովին շատ բարձր մակարդակի մասնակցություն, ներկայանալով պետության առաջին դեմքի մակարդակով»:

5097 | 0
Facebook