«Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր Մհեր Արմենիան ֆեյսբուքյան եթերում գրառում է կատարել՝ «Փաշինյան հեռացիր։ Քոչարյան մոռացիր»: Նա նաև տեսահոլովակ է կցել՝ «Актуально…» մեկնաբանմամբ:
Տեսահոլովակ՝ «Հեռացիր, մոռացիր»
«Նիկոլ Փաշինյանը հեռանալու է իշխանությունից, ու մենք փակելու ենք չարաբաստիկ էջը երկրի համար: Նա պարտության սիմվոլ է: Հորդորո՛ւմ եմ հրաժարական տալ»,- ֆեյսբուքյան եթերում ասել է երգիչը:
«Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանին ու նրա աջակիցներին, ամո՛թ է, դուք իրական աջակիցներ չեք, դուք փողով եք աջակցում: Ցավում եմ, որ Ձեր աջակիցները՝ պարո՛ն Քոչարյան, այսպիսի մարդիկ են»,- հավելել է Մհեր Արմենիան: