Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միխայիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է

18:36, ուրբաթ, 05 նոյեմբերի, 2021 թ.
Միխայիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է

Ռուսթավիի բանտում մեկ ամսից ավելի հացադուլ հայտարարած Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի առողջական վիճակը զգալիորեն վատացել է։ Քաղաքական գործչի մոտ հիշողության կորուստ է սկսվել, ինչպես նաև կորցնում է տրամաբանական կապը և չի կարողանում նամակ գրել։ Այս մասին այսօր պատմել է News Georgia լրատվական գործակալության խմբագիր Իյա Բարաթելին։

Բարաթելին կարծում է, որ Վրաստանի իշխանությունների համար բացարձակապես ձեռնտու չէ Սաակաշվիլիին բանտում պահելը, քանի որ նա կլինի «իրենց համար ապակայունացման լուրջ գործոն»։ Երկրի նախկին ղեկավարի մնալը ՔԿՀ-ում «շատ մեծ խթան է ընդդիմության համար»՝ շարունակելու բողոքի ակցիաները, հավելել է նա։

4575 | 0
Facebook