Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Դավիթ Տոնոյանին նվիրած զենքերն ԱԱԾ-ն տարել է փորձաքննության. «Ժողովուրդ»

09:12, ուրբաթ, 05 նոյեմբերի, 2021 թ.
Դավիթ Տոնոյանին նվիրած զենքերն ԱԱԾ-ն տարել է փորձաքննության. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։ Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ իրավապահ մարմինների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ իշխանությունների ներկայացուցիչները բարեխոսում են, որ Ստեփան Գալստյանի խափանման միջոցը փոխվի, քանի որ նա քավության նոխազ է իրականում։

«Այսինքն՝ ամեն ինչ արվում է, որ Զինված ուժերի շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին ազատ արձակեն, սակայն այդ բարեխոսումները դեռևս արդյունք չեն տվել, և Ստեփան Գալստյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Մեկ այլ հետաքրքիր հանգամանք ևս. ԱԱԾ-ն տարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տան զենքերը, որոնք նա նվիրատվություն էր ստացել։ Երկար ժամանակ է, ինչ նրան զենքերը չեն վերադարձնում: Տեղեկացանք, որ ԱԱԾ-ն դրանք փորձաքննության է տվել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5373 | 0
Facebook