Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Լուկաշենկոն հաստատել են Միութենական պետության ռազմական դոկտրինն ու թվով 28 ծրագիր

22:00, հինգշաբթի, 04 նոյեմբերի, 2021 թ.
Պուտինն ու Լուկաշենկոն հաստատել են Միութենական պետության ռազմական դոկտրինն ու թվով 28 ծրագիր

Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի առցանց հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահները ստորագրել են հրամանագիր Միութենական պետության ինտեգրման մասին, հաստատել են նրա ռազմական դոկտրինը և 28 ինտեգրացիոն ծրագրերը, ինչպես նաև պայմանավորվել են հետագայում ևս որոշումներ կայացնել այս ուղղությամբ:

Միութենական պետության ինտեգրացիոն ծրագրերը սեպտեմբերին հաստատվել են նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից, որից հետո դրանք հաստատվել են Միութենական պետության նախարարների խորհրդի նիստում։ Այժմ ինտեգրման վերջնական հրամանագիրը ստորագրվել է պետությունների ղեկավարների կողմից։ Միաժամանակ, ծրագրերի իրականացման մանրամասները դեռ չեն բացահայտվել։

«Մենք մտադիր ենք համատեղ դիմակայել միջամտության ցանկացած փորձի,- ասել է Պուտինը ինտեգրացիոն փաստաթղթերը ստորագրելիս:- Ռուսաստանը, իհարկե, կշարունակի օգնություն ցուցաբերել եղբայրական բելառուս ժողովրդին»:

Նաև Պուտինն ու Լուկաշենկոն հաստատել են Ռազմական դոկտրինը։ Բելառուսի ղեկավարն ասել է, որ 2 երկրները մտադիր են ուժեղացնել Միութենական պետության զորքերի տարածաշրջանային խմբավորումը, որը նա անվանել է «անվտանգության հուսալի վահան ոչ միայն մեր երկրների, այլև ողջ հետխորհրդային տարածքի համար»։

«Մենք չենք թաքցնում ապագայում այդ խմբավորումն ուժեղացնելու մեր մտադրությունները»,- հավելել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Բելառուսը Միութենական պետություն ստեղծելու մասին պայմանագիր են ստորագրել 1999թ. դեկտեմբերի 8-ին։ Փաստաթղթի 20-ամյակի կապակցությամբ ստեղծվել է ոլորտային ճանապարհային քարտեզների մշակման աշխատանքային խումբ։
     Այնուհետև Մոսկվան և Մինսկը վերաձևակերպել են միութենական ինտեգրման ծրագրերը: Նրանց մեծ մասը ներառում է ծրագրեր մինչև 2025 թ., որոշներն էլ մինչև 2027թ.։ Կողմերը բազմիցս ընդգծել են, որ միութենական ծրագրերում բացակայում են քաղաքական հարցեր և չեն վտանգում երկրների ինքնիշխանությունը:

4643 | 0
Facebook