Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ճանապարհների ապաշրջափակումը բերելու է Հայաստանի ու Արցախի խորը շրջափակման»․ Սեյրան Օհանյան

14:18, հինգշաբթի, 04 նոյեմբերի, 2021 թ.
«Ճանապարհների ապաշրջափակումը բերելու է Հայաստանի ու Արցախի խորը շրջափակման»․ Սեյրան Օհանյան

«Իրականում բավականին բարդ ռազմաաքաղաքական իրավիճակ է․ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական գործունեության ընթացքում ՀՀ-ի, Արցախի և Հարավային Կովկասի տարածաշրջանում արդեն հայտնվել են որոշ դերակատարներ»,- այսօր՝ «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
     «Ես նկատի ունեմ թուրք-ադրբեջանական տանդեմը, որը իր հեռավոր նպատակներով ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի նկատմամբ շարունակում է իր ճնշումները՝ ՀՀ տարածքով միջանցք բացելու համար։ Չնայած իրենք ասում են՝ ճանապարհների ապաշրջափակում, բայց մենք հասկանում ենք, որ առանց խաղաղության համար ոչ իրական, ոչ էլ իրավապայմանագրային հենք ունենալու պայմաններում, ճանապարհների ապաշրջափակումը բերելու է Հայաստանի ու Արցախի խորը շրջափակման»,- նկատեց Օհանյանը։
     «Այն խոսակցությունները, որ տարվում են, թե նոյեմբերի 9-ին համապատասխան փաստաթղթեր են ստորագրվելու, դրանք վերջնականապես ամրագրելու են այն կապիտուլյացիոն իրավիճակը , որում հայտնվել է Հայաստանը և Արցախը»,- հավելեց նա։

5333 | 1
Facebook