Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես ուզում եմ, որ հստակ արձանագրենք՝ մենք լոքդաունների չենք գնալու»․ Փաշինյան

12:36, հինգշաբթի, 04 նոյեմբերի, 2021 թ.
«Ես ուզում եմ, որ հստակ արձանագրենք՝ մենք լոքդաունների չենք գնալու»․ Փաշինյան

«Պատվաստված պետք է համարենք այն քաղաքացիներին, ովքեր երկու դեղաչափ ներարկումը ստացել են»,- այսօր՝ Կառավարության նիստում, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս պահին պատվաստված քաղաքացիների թիվը 263 հազար է։
     «Մենք մեր քաղաքացիներին շարունակ պետք է ուղերձ տանք, որ կորոնավիրուսից մահվան հավանականությունը նվազեցնելու տարբերակը պատվաստումն է, ուրիշ տարբերակ ուղղակի չկա։ Մեր առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է, մարդիկ մահանում են, դրանից խուսափելու մեկ տարբերակ կա՝ պատվաստվել»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ լոքդաուն չի լինելու։
     «Պետք է մարդկանց փրկել, դրա միջոցն այժմ կա․․․2020 թվականի գարնանն էր, որ ամբողջ աշխարհը շիվարած կանգնել էր, չգիտեր ինչ անել․․․»,- նշեց նա։

6391 | 1
Facebook