Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նիկոլ Փաշինյանը գնացել է ցավակցելու Արտակ Դավթյանին. «Հրապարակ»

09:48, հինգշաբթի, 04 նոյեմբերի, 2021 թ.
Նիկոլ Փաշինյանը գնացել է ցավակցելու Արտակ Դավթյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ օրը Արմավիրի Բամբակաշատ համայնքում տեղի է ունեցել ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի եղբոր հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցել են նախկին և ներկա պաշտոնյաներ՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը, ՊՆ նախկին և ներկա պաշտոնյաներ։

Դավթյանին ցավակցելու է գնացել նաև Նիկոլ Փաշինյանը: Ներկաներից մեկից տեղեկացանք, որ Փաշինյանը երկար չի մնացել, մտել և արագ դուրս է եկել` չի շփվել որևէ մեկի հետ: Իսկ Դավթյանի եղբայրը մահացել է կորոնավիրուսից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

10184 | 1
Facebook