Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում հարյուրավոր եղջերուներ վարակված են կորոնավիրուսով

22:35, չորեքշաբթի, 03 նոյեմբերի, 2021 թ.
ԱՄՆ-ում հարյուրավոր եղջերուներ վարակված են կորոնավիրուսով

ԱՄՆ-ում հարյուրավոր սպիտակապոչ եղջերուներ վարակված են SARS-CoV-2-ով։ Նման եզրակացության են հանգել Այովա նահանգի Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները։

Կենսաբանների կարծիքով, եղնիկները կարող էին կորոնավիրուսով վարակվել մարդկանցից, որից հետո հիվանդությունը տարածվել է կենդանիների շրջանում։ 2020 թվականի ապրիլից 2021 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում սպիտակապոչ եղջերուների շրջանում վարակի տարածման մասշտաբները բավականին մեծ են եղել. նրանց մինչև 80%-ը վարակվել է կորոնավիրուսով։

Մեծ խնդիրն, ըստ գիտնականների, այն է, որ եղջերուների շրջանում կորոնավիրուսի արագ տարածումը կարող է դանդաղեցնել վարակի դեմ պայքարը։ Եղնիկները կարող են դառնալ իսկական «ռեզերվուար» SARS-CoV-2-ի համար, վիրուսը կշարունակի մուտացիան և կարող է շրջանցել ժամանակակից պատվաստանյութերը։

Իրավիճակը շտկելու նպատակով գիտնականներն առաջարկում են խոշոր եղջերավորներին պատվաստել կորոնավիրուսի դեմ: Սակայն գիտնականներն իրենք էլ են ընդունում, որ սա շատ դժվար իրագործելի գաղափար է:

10642 | 2
Facebook