Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը՝ եռակողմ հանդիպման մասին

11:36, չորեքշաբթի, 03 նոյեմբերի, 2021 թ.
Արայիկ Հարությունյանը՝ եռակողմ հանդիպման մասին

Թուրքիայի նախագահը հայտնել էր, թե Ալիևը Փաշինյանի հետ ունեցել է խոսակցություն, որի ընթացքում օրակարգ է բերվել տարածաշրջանում 3+3-ի հարթակ ստեղծելու հարցը: Դիմելով վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ լրագրողները հետաքրքրվեցին՝ նման խոսակցություն եղե՞լ է, թե՞ ոչ: «ԱԳՆ խոսնակն անդրադարձել է այդ հարցին, ավելացնելու բան չունեմ»,- ասել է նա: Հարցին՝ նոյեմբերի 9-ին եռակողմ կամ երկկողմ հանդիպում սպասվո՞ւմ է, նշել է. «Նման տեղեկություն չունեմ... Մշտապես կան որոշակի ֆորմատներ, որտեղ քննարկվում են սահմանների, ճանապարհների հետ կապված հարցեր ու էնտեղ նման հարցեր էլ կարող են քննարկվել, բայց այս պահին նման տեղեկություն չունեմ»:

Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը
5531 | 1
Facebook