Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

14:12, երեքշաբթի, 02 նոյեմբերի, 2021 թ.
Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը, որին ՀՀ երկրորդ նախագահը չէր ներկայացել: «Պարոն Քոչարյանի հարազատներից մեկի մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եկել, մինչև այդ, նրանք շփվել են իրար հետ: Պարոն Քոչարյանի մոտ որոշակի նախանշաններ են ի հայտ եկել ու չուզելով, որ վարակի հնարավոր տարածողի կարգավիճակում լինի, չի եկել»,- հայտարարեց Հայկ Ալումյանը՝ տեղեկացնելով, որ առավոտյան է ՀՀ երկրորդ նախագահը թեստ հանձնել. պատասխանը հայտնի կլինի երեկոյան:

Մեղադրող դատախազները հայտնեցին, որ հստակ և հասկանալի չէր՝ կոնտակտավոր լինելու ինչ ախտանշանների մասին էր նշում պաշտպանը: Վերջինը խոստացավ ճշտել:

Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել
5521 | 1
Facebook