Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՏՄՊՊՀ-ն գնաճի հետ որևէ առնչություն չունի». Գեղամ Գևորգյան

11:18, երեքշաբթի, 02 նոյեմբերի, 2021 թ.
«ՏՄՊՊՀ-ն գնաճի հետ որևէ առնչություն չունի». Գեղամ Գևորգյան

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով սննդամթերքի համատարած թանկացումներին՝ ասել է, որ հանձնաժողովը գնաճի հետ որևէ առնչություն չունի, դա այլ մարմնի գործառույթն է. «Գնի բարձրացումը մեզ կարող է առնչվել երկու դեպքում՝ երբ կա գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ և եթե կա հակամրցակցային համաձայնություն: Մենք մի շարք շուկաներում ուսումնասիրություն ենք կատարել: Հրապարակել ենք հավկիթի շուկայում չարաշահումները, ուսումնասիրություն ենք իրականացնում բենզինի շուկայում, շաքարավազի շուկայում: Մյուս շուկան, որ նայելու ենք, կարագի շուկան է»,- ասել է պաշտոնյան:

4192 | 0
Facebook