Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պայթյուն՝ Թուրքիայում կառուցվող ատոմակայանում

11:54, երկուշաբթի, 01 նոյեմբերի, 2021 թ.
Պայթյուն՝ Թուրքիայում կառուցվող ատոմակայանում

Նախօրեին պայթյուն է որոտացել Թուրքիայի Մերսին քաղաքում կառուցվող «Ակույու» ատոմակայանում: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը: Նշվում է, որ պայթյունից հետո հրդեհ է առաջացել, ինչի պատճառով խուճապ է սկսվել աշխատակիցների ու մոտակայքում ապրող մարդկանց շրջանում:

Հիշեցնենք՝ ատոմակայանի երկրորդ բլոկի հիմնարկեքը տեղի էր ունեցել մայիսին, որին, տեսակապի միջոցով մասնակցել էր նաև ՌԴ նախագահը:

9961 | 0
Facebook