Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել

11:42, շաբաթ, 30 հոկտեմբերի, 2021 թ.
«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Հայրենիք» կուսակցության խորհուրդը հաղորդագրություն է տարածել. «Հայրենիք կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին
     Կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը: Նիստին քննարկվել են «Հայրենիք» կուսակցության գործունեությանը և ներքաղաքական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Արդյունքում կուսակցության խորհուրդը որոշել է մասնակցել 2021թ. դեկտեմբերի 5-ին մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
     Մասնավորապես, Աշտարակ համայնքում Կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու է Ազատ Զաքարյանը, Արտաշատում՝ Անդրանիկ Կիրակոսյանը, Սպիտակում՝ Կարեն Թեմուրյանը, Վայքում՝ Թարո Ավետյանը, Վանաձորում՝ Վահե Դոխոյանը»:

5789 | 0
Facebook