Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բայդենը Մակրոնին ասել է, որ ԱՄՆ-ն «անփույթ» է գործել ավստրալական սուզանավերի հարցում

12:18, շաբաթ, 30 հոկտեմբերի, 2021 թ.
Բայդենը Մակրոնին ասել է, որ ԱՄՆ-ն «անփույթ» է գործել ավստրալական սուզանավերի հարցում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վաշինգթոնն «անփույթ է» գործել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի՝ Ավստրալիայի հետ սուզանավերի գործարքում, փոխանցում է AP-ն: «Կարծում եմ՝ այն, ինչ տեղի ունեցավ, անգլերեն արտահայտությամբ՝ անփութություն էր»,- նշել է Բայդենը:

Մակրոնն իր հերթին հայտարարել է «ապագային նայելու» անհրաժեշտության մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիան Միացյալ Նահանգներից և Ավստրալիայից հետ է կանչել իր դեսպաններին՝ Կանբերայի կողմից Փարիզի հետ ֆրանսիական սուզանավերի մատակարարման բազմամիլիարդանոց պայմանագրի չեղարկման ֆոնին։ Այդ մասին հայտարարել էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։

Նա ընդգծել էր, որ սուզանավերի նախագծից հրաժարվելը, որի շուրջ Ավստրալիան 2016 թվականից բանակցություններ էր վարում Ֆրանսիայի հետ, և դրա փոխարեն ԱՄՆ-ի հետ նոր գործընկերություն սկսելը՝ միջուկային ուժային կայանքներով սուզանավեր կառուցելու, անընդունելի գործողություններ են դաշնակիցների և գործընկերների նկատմամբ։

6567 | 0
Facebook