Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում այսօր ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլն է

10:36, շաբաթ, 30 հոկտեմբերի, 2021 թ.
Վրաստանում այսօր ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլն է

Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլ է անցկացվում 5 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Փոթիում, Ռուսթավիում, Քութայիսիում և Բաթումիում, 15 համայնքներում և 24 ընտրատարածքներում: Քաղաքացիներն ընտրում են 20 քաղաքապետի և ավագանու 42 մեծամասնական անդամների։

Առաջին փուլում՝ վերոնշյալ վայրերում, թեկնածուներից ոչ մեկը չէր հաղթահարել անցողիկ 50 տոկոսանոց շեմը, որի պատճառով էլ հարկ եղավ անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։

3715 | 0
Facebook