Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՔՊ-ում անհանգստություններ ունեն. «Հրապարակ»

09:54, շաբաթ, 30 հոկտեմբերի, 2021 թ.
ՔՊ-ում անհանգստություններ ունեն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ի տարբերություն այլ մարզերի, ՔՊ-ն Արարատի մարզում մեծ անհանգստություններ չունի, բացառությամբ Մասիս քաղաքի, որտեղ ՔՊ պարտությունը գրեթե երաշխավորված է: ՔՊ-ում վստահ են, որ մյուս խոշորացված համայնքներում` Վեդիում, Արարատում, Արտաշատում, եթե անգամ 50+1 տոկոս չհավաքեն, ապա կոալիցիա կկազմեն Արամ Զավենիչ Սարգսյանի հետ, որի հետ արդեն իսկ կա պայմանավորվածություն, և «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է գրեթե բոլոր համայնքների ընտրություններին: Եվ քանի որ սա իշխանությունների դաշնակից Արամ Սարգսյանի հայրենի մարզն է, ՔՊ-ում հույս ունեն, որ Զավենիչը գոնե նվազագույն շեմը կհաղթահարի և իրենց համար կոալիցիոն լավ շանսեր կստեղծի:

Ինչ վերաբերում է Մասիսին, ապա այստեղ առաջադրվելու է գործող համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, ով հանդես է գալու «Համբարձումյան դաշինքով»:

Մանրամասները՝ թերթի համարում:

6738 | 0
Facebook