Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե թշնամուն դիմավորեինք պատրաստ վիճակում, պատերազմը կկանգներ 7-րդ օրը՝ Ադրբեջանի պարտությամբ». Արթուր Ղազինյան

16:24, ուրբաթ, 29 հոկտեմբերի, 2021 թ.
«Եթե թշնամուն դիմավորեինք պատրաստ վիճակում, պատերազմը կկանգներ 7-րդ օրը՝ Ադրբեջանի պարտությամբ». Արթուր Ղազինյան

«Եթե ստեղծվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, պետք է հանձնաժողովին ներկայացնեն սեպտեմբերի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ռազմական հետախուզության զեկուցագրերը, ՊՆ զեկուցագիրը՝ վարչապետին՝ սպասվող պատերազմի մասին, ԳՇ-ի կողմից ընդունված որոշումները, ի՞նչ հրաման է արձակվել ԶՈՒ-ին և այլն»,- «Կորսված հաղթանակ. դավաճանությո՞ւն, թե՞ անգրագիտություն» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը: Նրա խոսքով, եթե ՀՀ զինված ուժերը ԳՇ պետի հրամանով ծավալվեին ու սեպտեմբերի 27-ին թշնամուն դիմավորեինք պատրաստ վիճակում, պատերազմը կկանգներ 7-րդ օրը՝ Ադրբեջանի պարտությամբ. «Զորք չի ծավալվել, գտնվել է զորանոցում, զենքը դուրս չի բերվել, գտնվել է զինապահեստում, թշնամուն հայտնի են եղել հակաօդային պաշտպանության համակարգի բոլոր տեղերը, զորքը չի համալրվել բնագծերում, դիրքերում չի կրկնապատկվել, եռապատկվել...»,- ասել է պատգամավորը:

5924 | 3
Facebook