Խնդրում ենք սպասել...

Համացանց

Facebook ընկերությունը փոխում է անվանումը

23:32, հինգշաբթի, 28 հոկտեմբերի, 2021 թ.
Facebook ընկերությունը փոխում է անվանումը

Ամերիկյան Facebook ընկերությունը փոխում է անվանումը։ Այս մասին առցանց շնորհանդեսի ժամանակ հայտարարել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ «Այժմ մենք կոչվում ենք Meta»,- ասել է նա:

Շեշտենք, որ Facebook սոցիալական ցանցը չի փոխում իր անվանումը, փոխվում է միայն ընկերության անվանումը։
     «Ես նախկինում սիրում էի դասական ուսումնասիրությունները, իսկ «meta» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «հետո»: Ինձ համար սա խորհրդանշում է այն փաստը, որ միշտ կարելի է ուրիշ բան կառուցել»,- ասել է Ցուկերբերգը։
     Նրա խոսքով՝ նոր ապրանքանիշն ընկերության ուշադրությունը կենտրոնացնում է մետատիեզերքի վրա, որտեղ մարդը կհրաժարվի էկրաններից և կզգա վիրտուալ իրականության մեջ գտնվելու էֆեկտ։

9279 | 0
Facebook