Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դուք ձեր դարդը լացեք». Աննա Գրիգորյան

12:54, հինգշաբթի, 28 հոկտեմբերի, 2021 թ.
«Դուք ձեր դարդը լացեք». Աննա Գրիգորյան

«Իշխող խմբակցությունում պատգամավոր կա, որ շատ հաճախ է մտահոգություններ հայտնում «Հայաստան» դաշինքի վերաբերյալ: Բայց էդքան դարդ մի՛ արեք, դուք ձեր դարդը լացե՛ք»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: «Մեզ ասում եք՝ ինչո՞ւ Գորիսի ընտրություններին չէիք գնացել, էդ որ դուք գնացիք, ԱԺ փոխնախագահ էր եկել ձեզ հետ, խմբակցության ղեկավար, ի՞նչ արեցիք՝ հաղթեցի՞ք, չհաղթեցի՛ք, որովհետև գորիսեցին գիտի՝ ում է իր ձայնը տալիս, ում վստահում»,- հավելեց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը՝ խոսքն ուղղելով ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին, ով մինչ այդ ելույթ էր ունեցել ԱԺ ամբիոնից:

4208 | 1
Facebook