Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 65 և մահվան 1 նոր դեպք

12:18, հինգշաբթի, 28 հոկտեմբերի, 2021 թ.
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 65 և մահվան 1 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Հոկտեմբերի 27-ին կատարվել է 140 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 65 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 148 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 73-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Ունենք 1 մահվան դեպք։ Հիվանդը՝ 69-ամյա տղամարդը, մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, պրոգրեսիվ պոլիօրգան անբավարարութուն մի շարք ուղեկցող հիվանդություններ:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16197 քաղաքացու հետազոտություն, որից 1828-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում և «Արևիկ» բուժմիավորումում»:

1620 | 0
Facebook