Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովը՝ Դոնբասում ուկրաինացիների կողմից թուրքական «Բայրաքթար»-ների կիրառման մասին

10:12, հինգշաբթի, 28 հոկտեմբերի, 2021 թ.
Լավրովը՝ Դոնբասում ուկրաինացիների կողմից թուրքական «Բայրաքթար»-ների կիրառման մասին

Մոսկվան ստուգում է Դոնբասում Կիևի կողմից թուրքական ԱԹՍ-ների կիրառման մասին տեղեկությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն:

Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն երեքշաբթի հայտնել էր, որ զինվորականները հակամարտության գոտում առաջին անգամ կիրառել են «Բայրաքթար»:

Լավրովի խոսքով՝ Մոսկվան այդ տեղեկությունը կստուգի «հնարավոր բոլոր միջոցներով», այդ թվում՝ Դոնբասի ներկայացուցիչների հետ շփումներում:

Նշվում է, որ շփման գծի ողջ երկայնքով ռազմական ինքնաթիռների և ԱԹՍ-ների թռիչքն արգելված է Մինսկի համաձայնագրերով:

7387 | 1
Facebook