Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիներն ամեն օր նոր կարգ են սահմանում. «Հրապարակ»

09:12, հինգշաբթի, 28 հոկտեմբերի, 2021 թ.
Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիներն ամեն օր նոր կարգ են սահմանում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում, որն այժմ գտնվում է ադրբեջանցիների տնօրինության տակ, ամեն օր նոր կարգ են սահմանում: Մեր հայրենակիցներից մեկն օրերս անցել է այդ ճանապարհով և լուսանկարել «Բարի գալուստ, Ադրբեջան» ցուցանակը։ Սա չի վրիպել պոստ պահող ռուսների ու ադրբեջանցիների աչքից: Նրանք կանգնեցրել են մեքենան և ասել, որ ադրբեջանական օրենսդրության համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներն իրավունք չունեն լուսանկարել իրենց անցակետերը և տուգանվում են 100 հազար դրամով: Բանակցությունների արդյունքում եկել են կոմպրոմիսի` քաղաքացին ջնջել է լուսանկարը և շարունակել ճանապարհը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

6581 | 0
Facebook