Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Միջազգային

Իլոն Մասքը դարձել է համաշխարհային պատմության ամենահարուստ մարդը

22:12, չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
Իլոն Մասքը դարձել է համաշխարհային պատմության ամենահարուստ մարդը

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասքը դարձել է համաշխարհային պատմության ամենահարուստ մարդը։ Այս մասին հայտնում է Forbes-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մասքի կարողությունն աճել է 36,2 միլիարդ դոլարով՝ Tesla-ի բաժնետոմսերի գնի բարձրացման շնորհիվ։ Ընկերության ընդհանուր շուկայական կապիտալացումը նույնպես հասել է պատմական առավելագույնին՝ ավելի քան մեկ տրիլիոն դոլար՝ եռամսյակային շահույթի հրապարակումից հետո, որը երրորդ անգամ անընդմեջ գրանցեց ռեկորդային շահույթ 3 ամսվա ընթացքում:

Այժմ նրա ակտիվները կազմում են 271,3 միլիարդ դոլար։ Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը (194,1 մլրդ դոլար), եռյակը եզրափակում է LVMH ընկերությունների ֆրանսիական խմբի գործադիր տնօրեն Բեռնար Առնոն (187,5 մլրդ)։

Մինչ այս Բեզոսը համարվում էր պատմության ամենահարուստ մարդը, երբ նրա կարողությունը հասնում էր 212 միլիարդ դոլարի։

| | |
5549 | 0
Facebook