Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի են ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի համամասնական ցուցակների առաջին համարները

20:48, չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
Հայտնի են ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի համամասնական ցուցակների առաջին համարները

Շրջակա միջավայրի նախարար, ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, թե դեկտեմբերի 5-ին հանրապետությունում կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակներն ովքեր են գլխավորելու։ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում է հրապարակել այդ ցանկը։«Արժանապատիվ քաղաքական մրցապայքար և հաղթանակ եմ մաղթում մեր թիմակիցներին»,–հրապարակված ցուցակին կից գրել է Պետրոսյանը։
     Աբովյանում՝ Պավել Ցուգունյանը,
     Նոր Հաճնում՝ Սահակ Գյուլինյանը,
     Նաիրի համայնքում՝ Վաղարշակ Ամիրխանյանը,
     Գառնիում՝ Տիգրան Պողոսյանը,
     Հրազդանում՝ Սևակ Միքայելյանը,
     Ծաղկաձորում՝ Նարեկ Հարությունյանը,
     Գավառում՝ Նարեկ Գրիգորյանը,
     Մարտունի համայնքում՝ Հովհաննես Հովեյանը,
     Վարդենիսում՝ Արամ Մելքոնյանը,
     Աշտարակում` Թովմաս Շահվերդյանը,
     Ապարանում` Էդգար Փարվանյանը,
     Թալինում` Տավրոս Սափեյանը,
     Մասիսում ` Սայեն Հայրապետյանը,
     Արտաշատում ՝ Կառլեն Մկրտչյանը,
     Արարատում ՝ Ասլան Ավետիսյանը,
     Վեդիում ՝ Գարիկ Սարգսյանը,
     Արաքսում ՝ Ղազար Ղազարյանը,
     Վաղարշապատում ՝ Դիանա Գասպարյանը,
     Փարաքարում ՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը,
     Խոյում ՝ Արգիշտի Մեխակյանը,
     Մեծամորում ՝ Վահրամ Խաչատրյանը,
     Արմավիրում ՝ Դավիթ Խուդաթյանը,
     Բաղրամյանում ՝ Շանթ Առաքելյանը,
     Սպիտակում՝ Քաջայր Նիկողոսյանը,
     Վանաձորում՝ Արամ Խաչատրյանը,
     Թումանյանում՝ Տիգրան Մխիթարյանը,
     Փամբակում՝ Սուրեն Կոստանդյանը,
     Ամասիայում՝ Մերգել Ղարիբյանը,
     Աշոցքում՝ Կարեն Մանուկյանը,
     Ախուրյանում՝ Լիպարիտ Տիգրանյանը,
     Արթիկում՝ Անան Ոսկանյանը,
     Եղեգնաձորում՝ Մուշեղ Ներսիսյանը,
     Ջերմուկում՝ Վահագն Արսենյանը,
     Վայքում՝ Մխիթար Մաթևոսյանը,
     Նոյեմբերյանում՝ Կարեն Աբազյանը։
     Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ կայացել են հոկտեմբերի 17-ին։ Ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին: Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ:

2715 | 0
Facebook