Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թրքահպատակ անձնագրային վարչություն ունենք. հայը չի՛ կարող անձնագիր ստանալ». Կարեն Շիրինյան

20:00, չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
«Թրքահպատակ անձնագրային վարչություն ունենք. հայը չի՛ կարող անձնագիր ստանալ». Կարեն Շիրինյան

Լրագրող Կարեն Շիրինյանը ահազանգում է. «Ընկերներ ջան, քիչ առաջ Դավիթաշենի անձնագրային բաժնից եմ գալիս տուն։
     Օգոստոսի 8֊ին նոր անձնագիր ստանալու համար հայտ եմ տվել, մինչ օրս անձրագրայինից խաբում են՝ ասելով էսօր֊վաղը կլինի։
     Արցախից Երևան հասնելու համար օգոստոսի 10-ին 7 օր ժամկետով տեղեկանք են տվել, որպեսզի «տամոժնիում» բաց թողնեն ինձ։
     Ինչևէ։
     Այսօր գնացել եմ Այդի քարտ հանելու, չտվեցին, ասելով, որ գնամ Արցախից հանեմ։ Ասացի, որպեսզի գոնե թուղթ տան՝ անցակետում թույլ տան Արցախ գնամ, դա էլ չտվեցին։
     Ասում եմ՝ բա ո՞նց հասնեմ Արցախ, ասում է՝ ոնց ուզում եք, մենք իրավասություն չունենք։
     Ահա այդպիսի թրքահպատակ անձնագրային վարչություն ունենք։
     Հայը չի՛ կարող անձնագիր ստանալ։
     Հիմա ո՛չ Արցախ կարող եմ գնալ (գոնե այնտեղից ժամանակավոր թուղթ հանելու համար), ո՛չ ՀՀ-ում գործարք անել, այդ թվում՝ օգտվել աջակցությունից,որի համար անձնագիր է պետք, ո՛չ թեստավորվել, ո՛չ աշխատանքի ընդունվել, ո՛չ էլ նոյեմբերի 10-ին հայրություն ճանաչել։
     Կեցցե՛ մեր պետությունը»։

Աղբյուրը` Կարեն Շիրինյան
4872 | 2
Facebook