Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածուն հրաժարվել է ավագանու մանդատից

18:42, չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածուն հրաժարվել է ավագանու մանդատից

Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը ներկայացնող, Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանն այսօր հրաժարվել են իրենց մանդատներից: Դրանք կտրվեն իրենց կուսակցության հաջորդ համարները ներկայացնողներին: Տեղեկությունը հաստատեցին թիվ 31 ԸԸՀ-ից:

«Նկատենք, որ խոսակցությունները, թե Բալասանյան դաշինքը հրաժարվել է կոալիցիա կազմել ՔՊ-ի հետ, ավելի են ամրապնդվում, ըստ մեր տեղեկությունների Բալասանյան դաշինքը պատրաստվում է կոալիցիա կազմել Զարթոնքի և ՀՀԿ-ի հետ, առաջադրել իրենց թեկնածուին՝ Վարդգես Սամսոնյանին քաղաքապետի պաշտոնում»,- գրել է «Հրապարակ»-ը:

Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը նոյեմբերի 4-ին է:

Նշենք, որ ինքնաբացարկ է հայտնել նաև «Բալասանյան» դաշինքից Մեխակ Ղազարյանը:

2607 | 0
Facebook