Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»․ Աղվան Վարդանյան

17:30, չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
«Պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»․ Աղվան Վարդանյան

«Պատերազմ է եղել, մենք պարտվել ենք աղետալի հետևանքներով․ Դուք էլ մինչև պատերազմը հայտարարում էիք, որ առանց Արցախի չկա Հայաստան։ Պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 15 անգամ այցելել է Արցախի բռնազավթված տարածքներ, երկու անգամ Էրդողանի, յոթ անգամ՝ կնոջ հետ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետին՝ հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նա նշեց, որ պատերազմից հետո՝ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ ԱԺ նախագահը, ո՛չ նախագահը Արցախ չեն այցելել և ցանկացավ իմանալ պատճառը․ «Պատրա՞ստ եք Ստեփանակերտում հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, որ Հադրութն ու Շուշին բռնազավթված են»։

Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ ասելով, որ բազմաթիվ պաշտոնյաններ այս ընթացքում եղել են Արցախում, և անհարժեշտության դեպքում կլինեն Արցախում։

15913 | 4
Facebook