Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իրական կատարողները պատժված են, գտնվում են բանտում»․ Ալեն Սիմոնյան

16:12, չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
«Իրական կատարողները պատժված են, գտնվում են բանտում»․ Ալեն Սիմոնյան

«Ավելորդ եմ համարում հիմա անուններ հնչեցնել, բայց վստահեցնում եմ, որ բոլորս այդ հարցերի պատասխանները կստանանք նաև իրավական առումով: Ինչ վերաբերում է պատժվել-չպատժվելուն, ես պաշտոնյա եմ և իրավունք չունեմ որևէ հայտարարություն անել, որն իր մեջ կարող է մեղադրանք ապարունակել և հետագայում ազդել իրավական պրոցեսների վրա: Այդ առումով ես կաղապարված եմ, իսկ քաղաքական առումով՝ իրական կատարողները պատժված են, գտնվում են բանտում, և մենք այսօր խնդիր ունենք հասկանալ պատճառները, դրդողներին, այն մարդկանց, որոնք միգուցե քաղաքական կամ միգուցե ոչ քաղաքական շահ է ունեցել»,-այսօր, ԱԺ-ի բակում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերին նվիրված հուշարձանի մոտ լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

4096 | 0
Facebook