Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրդեհ՝ Արին Բերդի փողոցում

14:48, չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
Հրդեհ՝ Արին Բերդի փողոցում

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդի 3/21 հասցեում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

3349 | 0
Facebook