Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Միակ տեղը, որ իշխանությունները մտահոգվելու տեղ չունեն, Իջևանն է». Ոսկան Սարգսյան

17:06, չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
«Միակ տեղը, որ իշխանությունները մտահոգվելու տեղ չունեն, Իջևանն է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «ՎԱՆՔԻՑ ԵՍ ԵՄ ԳԱԼԻՍ, ՏԵՐ ՕՐՀՆԵԱՆ ԴՈՒՔ ԵՔ ԱՍՈՒՄ

Այսօր մամուլում կարդացի, որ իշխանությունները մտահոգված են Իջևանում կայանալիք ավագանու ընտրությունների արդյունքներով։ Միակ տեղը, որ այս իշխանությունները մտահոգվելու տեղ չունեն, Իջևանն է։

Պարազաբանեմ. Իջևան քաղաքում բավականաչափ գործ է արվել, փողոցներն ասֆալտապատվել են, քաղաքի բազմաբնակարան շենքերի բակերը՝ նույնպես։ ՔՊ համայնքի ղեկավարի թեկնածուն ինչ-որ բենզալցակայանի աշխատող չի եղել, որ նոր իշխանությունը պաշտոնի է դրել, Արթուր Ճաղարյանը 2016-2021թթ․ Իջևանի քաղաքապետի տեղակալն է եղել և դրական համբավ ունի։ ՔՊ ավագանու թեկնածուների ցուցակում ընդգրկված են Իջևանի տարածաշրջանի բոլոր համայնքների ղեկավարները, բացառությամբ՝ Լուսաձորի և Լուսահովտի, որոնք նոյեմբերի 14-ի ընտրություններում ձայն են բերելու իրենց, այսինքն՝ ՔՊ-ի համար։ 1920-ի նոյեմբերի 29-ին իշխանությունը փոխվեց, այսինքն՝ Կարմիր բանակը եկավ Իջևանից, 2021թ․ նոյեմբերի 14-ի Իջևանի ընտրություններով իշխանափոխություն չի լինելու։ Եթե գրեին, որ դեկտեմբերի 5-ին Նոյեմբերյանի ավագանու ընտրությունները թեժ մրցակցությամբ են լինելու, դա ճշմարիտ կլիներ»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
2454 | 0
Facebook