Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պահանջում ենք Կառավարությունից՝ զերծ մնալ նման որևէ բանակցությունից»․ ՔՊ-ն չմասնակցեց հրատապ նախագծի քվերակությանը

11:24, չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
«Պահանջում ենք Կառավարությունից՝ զերծ մնալ նման որևէ բանակցությունից»․ ՔՊ-ն չմասնակցեց հրատապ նախագծի քվերակությանը

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ նիստում հրատապ նախագծի հայտարարություն ընթերցեց՝ դատապարտելով ՀՀ շփման գծում ադրբեջանական ԶՈՒ-ի ագրեսիվ գործողությունները․ «ՀՀ-ի համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Պահանջում ենք ՀՀ Կառավարությունից զերծ մնալ նման որևէ բանակցությունից»,-ասաց պատգամավորը կոչ անելով նախագիծը քննարկման դնել ինչպես մասնագիտական, այնպես էլ խորհրդարանական տարբեր ձևաչափերով։

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ հրատապ նախագծի որոշ դրույթների հետ խնդիր չկա, սակայն ներքաղաքան ձևակերպումների պատճառով ՔՊ-ն չի մասնակցի այդ քվեարկությանը։

Հրատապ նախագծի որոշ դրույթների հետ խնդիր չկա, սակայն ներքաղաքան ձևակերպումների պատճառով չենք քվեարկի
«Արցախը չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում»․ ՔՊ-ն չմասնակցեց հրատապ նախագծի քվերակությանը

2764 | 0
Facebook