Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Դավիթ Տոնոյանի քրեական գործով բոլորը կմնան կալանքի տակ․ «Ժողովուրդ»

09:42, չորեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2021 թ.
Դավիթ Տոնոյանի քրեական գործով բոլորը կմնան կալանքի տակ․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները, ինչպես նաև դատական համակարգի ներկայացուցիչները որոշել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական գործով բոլորին պահել կալանքի տակ։

Նշենք, որ երկու օր առաջ Վերաքննիչ բողոք է ներկայացրել 2009-ից մինչև 2019-ը ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանի պաշտպանը, որ նրա կալանքը փոփոխվի, սակայն Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանների բողոքը: Ի դեպ, Մուրադյանը չի ընդունում մեղադրանքը:

Սա դեռ ամենը չէ. Վերաքննիչը մերժել է նաև Դավիթ Տոնոյանի պաշտպանների միջնորդությունը: Ստացվում է` քրեական գործով հիմնական պաշտոնատար 4 անձինք առայժմ կմնան կալանքի տակ, ու բոլոր միջնորդություները՝ նրանց կալանքը փոփոխելու վերաբերյալ, մերժվելու են»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

3959 | 0
Facebook