Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

17:00, երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ.
Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով պաշտպանական կողմի՝ դատարանին ներկայացված բացարկի միջնորդությունների քննարկումը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը դուրս գալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց որոշումը՝ մերժելով ինքնաբացարկի միջնորդությունները։

Հիշեցնենք՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը և Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություններ էին ներկայացրել։

2289 | 1
Facebook