Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ավելի օպտիմալ կլինի, եթե խորհրդարանի նիստերը նախագահի ԱԱԾ պետը». Հակոբ Բադալյան

14:48, երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ.
«Ավելի օպտիմալ կլինի, եթե խորհրդարանի նիստերը նախագահի ԱԱԾ պետը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Կարծում եմ՝ ավելի օպտիմալ կլինի, եթե խորհրդարանի նիստերը նախագահի ԱԱԾ պետը: Համենայն դեպս, հարց է առաջանում՝ այս ընթացքում անվտանգության աշխատակիցներն իրենց անմիջական ղեկավարությունից են ավելի շատ ցուցումներ կամ հրահանգներ ստանում, թե՞ ԱԺ նախագահությունից:

Իսկ եթե լուրջ, ապա կա էստեղ մի նուրբ պահ: Երբ առիթ-անառիթ հրահանգներ են հնչում՝ էս մեկին դուրս տարեք, մյուսին ամբիոնից հեռացրեք, երրորդին՝ նստացրեք, չորորդին՝ բարձրացրեք, պարզապես ոտնահարվում է անվտանգության աշխատակցի մասնագիտական արժանապատվությունը:

Կարծում եմ՝ խորհրդարանի անվտանգության աշխատակիցներին հրամաններ տալուց առաջ, լավ կլինի, որպեսզի նախագահող մեծամասնության ներկայացուցիչները չկորցնեն նրանց մասնագիտական արժանապատվության զգացումը: Եվ ընդհանրապես՝ իրականության զգացումը: Որովհետև, այո՛, ընդդիմության պատգամավորը կարող է և աչքի ընկնել շատ սուր հռետորաբանությամբ: Դա դեռ չի նշանակում, որ ամեն մի դեպքում պետք է «ձեռքը տանել» անվտանգության աշխատակիցներին:

Առավել ևս, որ դա ոչ թե ինքնավստահության զգացումի առկայության, այլ հակառակը՝ ինքնատիրապետման զգացումի բացակայության վկայություն է»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
2960 | 1
Facebook