Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա անցած-գնացած պատմություն չէ». Հակոբ Բադալյան

10:36, երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ.
«Սա անցած-գնացած պատմություն չէ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Հետաքրքիր է, գոնե նոյեմբերի 9-ի հանրահավաքում Ռոբերտ Քոչարյանը, ի վերջո, հանգամանալից կներկայացնի՞, թե տարածքների փոխանակման ինչ գաղափար է քննարկել և պայմանավորվել Հեյդար Ալիևի հետ, որի մասին շաբաթներ առաջ հայտարարեց Քերի Քավանոն:

Սա անցած-գնացած պատմություն չէ: Անհրաժեշտ է թերևս արձանագրել մի բան, որ 44-օրյա պատերազմը «գիծ» չէր, որ քաշվեց կարգավորման նախապատերազմյան պատմության և հետպատերազմյան հեռանկարի միջև: Պատերազմը երկարատև ռազմա-քաղաքական-դիվանագիտական գործընթացի, շղթայի մի օղակ էր և այն այդպիսին են դիտարկում ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան, այլ բոլոր՝ ԵԱՀԿ բոլոր համանախագահները:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը կարող է հայտարարել, թե ինչ է քննարկել, միաժամանակ ասելով, որ այժմ բացարձակապես այլ իրավիճակ է և ինքը մերժում է միջանցքային որևէ տրամաբանություն: Կարո՞ղ է»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
4321 | 0
Facebook