Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ընդդիմությունը ԱԺ-ում պաշտոնները վերցրեց, իսկ հիմա անցնում է փողոցային պայքարի». Ստ. Դանիելյան

22:18, երկուշաբթի, 25 հոկտեմբերի, 2021 թ.
«Ընդդիմությունը ԱԺ-ում պաշտոնները վերցրեց, իսկ հիմա անցնում է փողոցային պայքարի». Ստ. Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․ «Ընտրությունների հաջորդ օրը ընդդիմությանը կոչ էի արել խորհրդարանում ոչ մի պաշտոն չզբաղեցնել, դրանով ԱԺ-ի լեգիտիմությունը դարձնելով խոցելի, իսկ հետագայում, երբ գա ժամանակը (նշել էի որևէ վտանգավոր փաստաթուղթ ստորագրելը) վայր դնել մանդատները:
     ԱԺ-ում պաշտոնները վերցրեցին (դրա իմաստը որն էր, մնաց անհասկանալի, բացի նեղ անձնական ստորագույն բնազդները բավարարելը), անիմաստ բանավեճերին մասնակցեցին (էլի պարզ չէ, թե իմաստը որն է), իսկ հիմա անցնում են փողոցային պայքարի (էլի իմաստը պարզ չէ):
     Ինձ համար դեռ պարզ չէ, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու, պետք է դա տեսնել, եզրակացություններ անելու համար, բայց եթե վատագույն տարբերակը լինի, ԱԺ-ում մնալն ու միաժամանակ փողոցում քայլելն անհասկանալի է (բացի ալիբի ձեռքբերելը):
     Հ.Գ. Հայաստանում ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ միջանձնային հարաբերությունների տարբեր բնագավառներում գոյություն չունի Պատասխանատվության Ինստիտուտը: Օրինակ, խաբելու, սուտ խոստման, ճշմարտությունը թագցնելու համար մարդը պետք է պատժվի, իսկ հանրային ու քաղաքական կյանքում խաբելու համար պետք է ենթարկվի հանրային պախարակման: Մեկ անգամ սուտ խոսացողը պետք է դուրս թողնվի քաղաքական ու հանրային կյանքից»:

3373 | 0
Facebook