Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լրագրողական միջազգային կազմակերպությունները միանում են Հայաստանի Ժուռնալիստների միության պահանջին

20:48, երկուշաբթի, 25 հոկտեմբերի, 2021 թ.
Լրագրողական միջազգային կազմակերպությունները միանում են Հայաստանի Ժուռնալիստների միության պահանջին

2021 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանում ուժի մեջ մտավ մի նոր օրենք՝ բարձրացնելով «վիրավորանքի» և «զրպարտության» համար նախատեսված տուգանքների առավելագույն շեմը նախկինից երեք անգամով: Լրագրողների միջազգային ֆեդերացիան (IFJ) և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միացել են իրենց գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միությանը (UJA)՝ դատապարտելով այս օրենքը և դրա ազդեցությունը խոսքի ազատության իրավունքի վրա։Զրպարտության մասին օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտին՝ այն բանից հետո, երբ Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերից մեկը վարչապետի նկարի ներքո մեկնաբանություն էր հրապարակել, որը դիտարկվել էր՝ որպես վիրավորական: Օրենքը ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց այս ամիս: Այն սահմանում է, որ «վիրավորանքի» համար առավելագույն տուգանքը կկազմի 5400 եվրո, իսկ «զրպարտության» համար՝ գրեթե 11 հազար եվրո։

3075 | 0
Facebook