Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իրանում ստեղծվում է Բաքվի բռնապետի իշխանությանը զուգահեռ մեկ այլ իշխանություն»․ Ոսկանյան

19:42, երկուշաբթի, 25 հոկտեմբերի, 2021 թ.
«Իրանում ստեղծվում է Բաքվի բռնապետի իշխանությանը զուգահեռ մեկ այլ իշխանություն»․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Թվիթերում ադրբեջաներենով սկսել է գործել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ սեյյեդ Ալի Խամենեիի էջը։

Սա, ըստ էության, նշանակում է, որ նա այլևս հանդես է գալու նաև որպես Ադրբեջանի շիաների հոգևոր առաջնորդ՝ իր ուղերձներն այսուհետ փոխանցելով նրանց համար հասկանալի լեզվով։

Փաստացիորեն, Իրանում ստեղծվում է Բաքվի բռնապետի իշխանությանը զուգահեռ, իսկ գաղափարական ազդեցության առումով նույնիսկ դրանից ավելի հզոր մեկ այլ իշխանություն, որը տարածվելու է հենց Ադրբեջանի վրա»։

5540 | 1
Facebook