Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կասկած կա, որ թեստերի գները բարձրացնելը հրահանգված է». Փայլակ Թադևոսյան

17:30, երկուշաբթի, 25 հոկտեմբերի, 2021 թ.
«Կասկած կա, որ թեստերի գները բարձրացնելը հրահանգված է». Փայլակ Թադևոսյան

«Հարկատուների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի Մրցակցության պաշտպանության հանձնաժողով,
     տեղյակ եմ, որ ՊՇՌ թեստ իրականացնողների ոլորտը մրցակցային է (հանձնաժողովի նախկինում արված հայտարարության համաձայն՝ 1. դաշտում գործում են 10-ից ավել տնտեսավարող սուբյեկտներ, 2. չկան գերիշխող դիրք ունեցողներ, 3. թեստավորման գները տատանվում են 8 000-15 000 դրամի սահմաններում, որոշ տեղերում՝ մինչև 20 000 դրամ):
     Տեղյակ եմ նաև, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գին սահմանելու որևէ լիազորություն չունի:
     Սակայն այն կազմակերպությունները, որոնք 2 շաբաթ առաջ թեստավորում իրականացնում էին 6-7 հազար դրամ գների սահմաններում, այլևս հրաժարվում են նույն գներով իրականացնել և առաջարկում են առնվազն 10 հազար դրամ:
     Ինչ հետևություն կարող է անել շարքային, միջին վիճակագրական քաղաքացին՝ կամ փոխհամաձայնեցված գները բարձրացրել են բնակչությանն ունեզրկելու և գերշահույթներ ստանալու համար, կամ առնվազն հիմնավոր կասկած կա, որ հրահանգված են գները բարձրացնելու համար»:

3312 | 0
Facebook