Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այ սենց են խնդում ժողովրդի վրա նախագահականում․ առաջին շարքում Անահիտ Ավանեսյանն է». Փայլակ Ֆահրադյան

17:06, երկուշաբթի, 25 հոկտեմբերի, 2021 թ.
«Այ սենց են խնդում ժողովրդի վրա նախագահականում․ առաջին շարքում Անահիտ Ավանեսյանն է». Փայլակ Ֆահրադյան

Լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այ սենց են խնդում մարդկանց վրա նախագահականում։ Փակ տարածքում մեկ հոգի է դիմակով։ Այո՛, առաջին շարքում էլ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է։
     Նա այսօր առաջարկել է դպրոցներում արձակուրդները երկարաձգել, բուհերին էլ՝ անցնել հեռավար կրթության։ Իհարկե իրենց չի մտահոգում էն փաստը, որ մարդիկ փող են ծախսել, թեստ արել, որ կարողանան աշխատանքի գնալ։
     ՀՀ տեսչական մարմինը եթե էդքան համարձակություն ունի, թող տուգանի Արմեն Սարգսյանին՝ հակահամաճարակային կանոնները խախտելու համար, իսկ անդիմակ նախարարն առնվազն պարտավոր է ներողություն խնդրել»:

13076 | 0
Facebook